Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ենգիբարյանի դպրոցից մինչև պրոֆեսիոնալների վերնախավ

Ենգիբարյանի դպրոցից մինչև պրոֆեսիոնալների վերնախավ
08.07.2008 | 00:00

ՀԶՈՐ Է ՄԱՅՔ ԹԱՅՍՈՆԻ ՆՄԱՆ
Դեռևս 1,5 տասնամյակ առաջ մեզ այնքան խորթ պրոֆեսիոնալ բռնցքամարտն աստիճանաբար խոր արմատներ է գցում նաևՀայաստանում, ևայսօր Եվրոպայի նախկին չեմպիոններ Ժակ Հայրապետյանի ևՌոբերտ Քեշիշյանի կողքին հպարտությամբ տալիս ենք աշխարհի 12-ակի չեմպիոն Արթուր Գրիգորյանի, աշխարհի իննակի չեմպիոն Վախթանգ Դարչինյանի ևյոթակի չեմպիոն Արթուր Աբրահամի անունները։ Եթե առաջին երեքը վաղուց արդեն մեխից են կախել ձեռնոցները, ապա Վախթանգն ու Արթուրը շարունակում են նվաճել աշխարհը։ Նրանց հաղթարշավը պրոֆեսիոնալ ռինգում հիացմունք է պատճառում միլիոնավոր մարզասերների։ Գերմանիայում ևԱվստրալիայում հանդես եկող կաշվե ձեռնոցի անզուգական վարպետների գլխավոր հաղթանակները դեռ առջևում են, թեևայն, ինչ արդեն արել են, բավական է, որ նրանք իրենց հաստատուն տեղը զբաղեցնեն համաշխարհային պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմագրքում։ Այս առումով հատկապես մեծ է Արթուր Աբրահամի ներդրումը։ Նրան արդեն այսօր դասում են բոլոր ժամանակների համաշխարհային բռնցքամարտի մեծերի շարքը։ Մեծ` բոլոր առումներով։ Ո՞վ չի հիշում 2006 թվականի սեպտեմբերին կայացած Արթուր Աբրահամ-Էդիսոն Միրանդա պատմական մենամարտը, որտեղ, չնայած 5-րդ ռաունդում ստացած ծնոտի կոտրվածքին, հայ բռնցքամարտիկը կարողացավ մինչևվերջ շարունակել պայքարը ևառավելության հասնել կոլումբացի մրցակցի նկատմամբ։ Արթուրն այս մարտով իր տեղն ապահովեց համաշխարհային բռնցքամարտի «արևի» տակ։
Արթուր Աբրահամի ելույթներին մարզասերներն սպասում են առանձնակի անհամբերությամբ։ Օրինակ, այս տարվա մարտի 29-ին IBF տարբերակով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հերթական մարտին, որտեղ նա 7-րդ անգամ պաշտպանեց իր տիտղոսը՝ պարտության մատնելով ամերիկացի Էլվին Այալային, Գերմանիայում հետևել են ռեկորդային թվով հեռուստադիտողներ. ARD հեռուստաընկերության ալիքով մարտը դիտել է 6 միլիոն 320 հազար մարդ։ Հետաքրքրությունը չափազանց մեծ էր նաևհունիսի 21-ին` ԱՄՆ-ում Միրանդայի հետ կայացած մարտի նկատմամբ։ Թե ինչպես ավարտվեց այդ ռևանշ հանդիպումը, հայտնի է բոլորին։ Աբրահամի խոսքերով՝ «կեղտոտ բռնցքամարտիկը», որը խոստացել էր հաղթել 9-րդ ռաունդում, ընդամենը երեք ռաունդ դիմակայեց աշխարհի չեմպիոնի գրոհներին, իսկ չորրորդ ռաունդի առաջին իսկ րոպեին «Հովազ» մականվամբ գիշատիչը Արթուրի երեք անկասելի գրոհներից հետո վերածվեց հնազանդ փիսիկի։ Երրորդ հարվածից հետո մրցավարն անգամ հաշիվը չբացեց։ Նա պարզապես դադարեցրեց մարտը։ Միրանդան դարձավ տհաճ պատմություն։
Ինչպես միշտ, այս հաղթանակից հետո էլ Արթուրն իր մեկշաբաթյա հանգիստն անցկացրեց հայրենի հարկի տակ, հանդիպումներ ունեցավ իր բազմահազար երկրպագուների հետ, խոսեց ապագա պլանների մասին, նշելով, որ վերադառնալու է ԱՄՆ ևմեծ ցանկություն ունի հանդիպելու Քելի Պավլիկի ևՕսկար դե լա Հոյայի հետ, իսկ աշնանը հանդիպում կանցկացնի աշխարհի չեմպիոնի կոչման պարտադիր հավակնորդ, ամերիկացի Մարկեսի հետ։
Երևանում կա մեկը, ով առանձնակի հուզմունքով է հետևում Արթուրի մարտերին։ Դա միջազգային կարգի մրցավար, ֆիզկուլտուրայի ևսպորտի վաստակավոր աշխատող ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ է։ Վլադիմիր Ենգիբարյանի պատանի բռնցքամարտիկների օլիմպիական մարզադպրոցի ուսմասվարին իրավացիորեն անվանում են Աբրահամյանների ընտանեկան մարզիչ։ 70-ական թվականների վերջերին նրանք թողեցին ռինգը։ 90-ականներին Աբրահամյանների ընտանիքը տեղափոխվեց Գերմանիա, իսկ 1996 թվականին կրկին վերադարձավ Երևան։
-Այն ժամանակ հայրը, հորեղբայրը ևմորեղբայրը՝ Խաչիկը, ինձ մոտ բերեցին 16-ամյա Արթուրին ևկրտսեր եղբորը՝ Ալեքսանդրին,- պատմում է պարոն Հովհաննիսյանը։- Մինչ այդ Արթուրը Գերմանիայում հրապուրվել էր հեծանվային սպորտով, շատ քիչ մարզվել բռնցքամարտով։ Սկսնակ բռնցքամարտիկից մինչևՀայաստանի չեմպիոն ընկած ճանապարհն Արթուրն անցավ երեք տարում։ Նախ առաջինը ճանաչվեց 71, ապա 75 կգ քաշային կարգերում, լրացրեց սպորտի վարպետի նորմը, հաղթող ճանաչվեց Սոչիում ևՄոսկվայի մարզում անցկացված միջազգային մրցումներում։ Նրա հետ աշխատելիս հիմնական շեշտը դրել եմ աջ ուղիղ, ձախ կողային ևներքևից կատարվող դիպուկ հարվածների անթերի կատարման վրա։ Արթուրի հաջողություններում մեծ է նաևՀայաստանի վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանի ներդրումը, որը պատասխան էր տալիս տղաների տեխնիկատակտիկական պատրաստականության համար։ Թե որքանով ենք հասել մեր նպատակին, խոսում են արդեն գրանցված արդյունքները. 27 մարտ, նույնքան հաղթանակ, որոնցից 21-ը՝ նոկաուտով։ Նույնը կարելի է ասել նաևԱլեքսանդրի մասին, որը գնում է եղբոր հետքերով։ Նա էլ անցկացրել է 18 հանդիպում, 17-ում հասել հաղթանակի, մեկում գրանցել ոչ-ոքի ևիրավունք է ստացել պայքարելու միջմայրցամաքային գոտու համար։
Աբրահամյան եղբայրների հետ աշխատանքն ինձ մեծ բավականություն է պատճառել։ Նրանք կատարում էին ոչ միայն իմ բոլոր ցուցումները, այլևխնդրում էին մարզումներից հետո աշխատել հարվածների զարգացման վրա, որոնք հետագայում դարձան նրանց փայլուն հաղթանակների այցեքարտերը։ Այսօր, հատկապես «ռինգի խուլիգան» Միրանդային վերջնականապես ջախջախելուց հետո, Արթուրը լիովին պատրաստ է հաղթելու թե՛ Օսկար դե լա Հոյային ևթե՛ Քերի Պատրիկին, ևի սրտե ցանկանում եմ, որ նա դարձյալ հաղթական կեցվածքով ևմիայն իրեն բնորոշ ժպիտով թողնի ռինգը։ Իմ խորին համոզմամբ, Արթուրն արժանի է բոլոր երեք գոտիներին։
-Ձեր կարծիքով, եվրոպական ևամերիկյան պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջևէական տարբերություն կա՞։
-Էական՝ ոչ։ ՈՒղղակի ավանդաբար ընդունված է ասել, որ ամերիկյանն ավելի ուժեղ է, ավելի դաժան, իսկ եվրոպականն առանձնանում է իր բարձր մակարդակով, իսկ ընդհանրապես երկու մայրցամաքներում էլ թե լավը կա, թե վատը։
-Ամերիկյան հաղթանակը մթագնեց այս երկրի համար ամոթալի միջադեպով։
-Կարծում եմ, գողությունը Արթուրին ցնցեց, սակայն հավասարակշռությունից չհանեց։ Դա ավելի շուտ սևբիծ էր ԱՄՆ-ի բարոյական կերպարի վրա, քան կորուստ Արթուրի համար։ Եվ այստեղ էլ նա առանձնացավ իր զսպվածությամբ ու հավասարակշռված վարքով, ինչը բոլորին չէ, որ տրված է: 20 հազար դոլար արժողությամբ գողոնը, որի մեջ էին աշխարհի չեմպիոնի գոտին, որը ֆեդերացիան հավանաբար արդեն փոխարինել է նորով ևֆեդերացիայի կողմից տրված պատվո մատանին,փոքր իրեր չէին...
-Պարոն Հովհաննիսյան, այնուամենայնիվ, ո՞րն է Արթուրի այս բացառիկ վերընթաց սլացքի գաղտնիքը։ Գերմանիայի սիրողական բռնցքամարտի բունդեսլիգայի չեմպիոն, IBF տարբերակով աշխարհի յոթակի չեմպիոն, ևայս ամենն՝ ընդամենը տասը տարվա ընթացքում։
-Նրա մեջ դրված են երեք՝ հայկական, ռուսական (խորհրդային) ևգերմանական հզորագույն դպրոցների ոճերը։ Պետք է ասեմ, որ ճակատագիրը նրան ևս մեկ առավելություն է տվել։ Արթուրի հետ աշխատում է ԳԴՀ-ի հավաքականի նախկին ավագ մարզիչ ՈՒլի Վեգները։ Հոյակապ մասնագետ, որն այժմ աշխատում է պրոֆեսիոնալների հետ ևհամարվում է Գերմանիայի թիվ մեկ մարզիչը։
-Ստացվում է՝ Գերմանիայի թիվ մեկ մարզիչը մարզում է Գերմանիայի վերջին չորս տարիների լավագույն բռնցքամարտիկին։
-Այո, ևայս ներդաշնակությունն էլ տալիս է ցանկալի արդյունքը։
-Ձեր կարծիքով, ո՞ւմ հետ կարելի է համեմատել Արթուր Աբրահամյին։
-Մարզական առումով նա ձգտում է նմանվել Մայք Թայսոնին։ Նրա նման հզոր է, իսկ ահա մարդկային խառնվածքով նման է 20-րդ դարի աշխարհի լավագույն բռնցքամարտիկին՝ Հռոմի օլիմպիական խաղերի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Մոհամեդ Ալիին։ Մի մոռացեք, որ Արթուրն ընդամենը 28 տարեկան է։ Շատերը հենց այս տարիքից են մտնում պրոֆեսիոնալ ռինգ, իսկ նա հասցրել է անցնել ահռելի ճանապարհ ևդեռ կշարունակի իր հաղթարշավը աշխարհի ռինգերով, քանի որ այդպես է ցանկանում ոչ միայն ինքը, այլևմիլիոնավոր մարզասերները, իսկ նա ամեն անգամ ռինգ դուրս գալիս անում է ամեն ինչ, որ մի նոր՝ միայն իրեն բնորոշ վրձնահարվածով հարստացնի այս մարտարվեստը...

ԶրուցեցՀովհաննես ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 8336

Մեկնաբանություններ